Aysor.am-ը գրում է.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար կրկնակի ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը այս ժամանակահատվածում առավել հետևողական է վերոնշյալ շուկայի նկատմամբ:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով:
«Ամփոփելով մոինթորինգի արդյունքները՝ կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Տեղեկացնենք նաև, որ առավել լայն սպառում ունի հատկապես չփաթեթավորված շաքարավազը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



