Aarmsport.am-ը գրում է.

Սիերա-Լեոնեի հավաքականի դարպասապահ Ալhաջի Դաուդա Կոնտեն հանկարծամահ է եղել 25 տարեկան հասակում:

Դարպասապահը հրավիրվել էր ազգային թիմ աֆրիկյան ազգերի 2019 թվականի Գավաթի` Քենիայի հետ խաղին մասնակցելու համար, բայց չի կարողացել խաղալ հիվանդության պատճառով, որն էլ հանգեցրել է մահվան:

«Կոնտեն մարզման վերջին օրը չտպավորեց, քանի որ ինչ-որ բան իր հետ այն չէր: Ես այդ մասին նույնիսկ պատմեցի իմ օգնականներից մեկին: Դրա պատճառով ես նրան դուրս թողեցի թիմից:

Ես միշտ սիրում էի նրան, քանի որ նա միշտ շատ լավն էր և արժանի էր լինել Սիերա-Լեոնեի հավաքականում»,- հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Կեյսթերի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել