Panorama.am-ը գրում է.

Եթե չլինեին 90-ականներին կատարված մեծաթիվ աբորտները և մի շարք այլ հանգամանքներ, Հայաստանում այսօր կապրեր 5 միլիոն մարդ: Հայերն այսօր կրճատվող ազգերի ցուցակում են, քանի որ եթե 90-ական թվականներին մեկ կնոջը հասնում էր 2.6 երեխա, ապա այսօր՝ ընդամնեը 1.7:  Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ մոտ ապագայում Հայաստանը մոնոէթնիկ երկրից կվերածվի երկէթնիկ երկրի՝ հաշվի առնելով եզդի ազգաբնակչության թվի կայուն աճը:

«2014 թվականին  հայերը հայտնվել էին ՄԱԿ-ի կրճատվող ազգերի ցուցակում, այնուհետ, երբ այդ կառույցին տեղեկացրեցին, որ բացի Հայաստանից՝ միլիոնավոր հայեր բնակվում են նաև աշխարհի տարբեր ծայրերում, մենք մուտք գործեցինք հավերժ ազգերի ցուցակ: Ինչ վերաբերում է ապագային, ապա ՄԱԿ-ի տվյալներով, դարավերջին Հայաստանը կունենա 1.5-1.8 միլիոն բնակչություն»,- ասաց բանախոսը:

Ահարոն Ադիբեկյանը հատկանշական համարեց, որ հայ հարսնացուների տարիքը վերջին տարիներին բարձր է 25-ից,  փեսացուներինը՝ 30-ից: Ընդհանուր առմամբ, ամուսնացողների թիվը կրճատվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել