Armsport.am-ը գրում է.

Կիսապաշտպան Վիսենտե Իբորան հեռացել է իսպանական «Սևիլիայից» և կարիերան կշարունակի Անգլիայում: 29-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Լեսթերի» հետ,- հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

«Աղվեսների» հետ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է չորս տարով: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:

Հաջորդ շաբաթ կիսապաշտպանը կմիանա նոր ակումբակիցներին Ավստրիայում, որտեղ թիմը նախապատրաստվելու է նոր մրցաշրջանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել