Armsport.am-ը գրում է.

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ,- գրում է «BBC»-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Էվերթոնին» բելգիացի հարձակվողի տրանսֆերի դիմաց կվճարի 75 մլն ֆունտ: 

Այսպիսով, «կարմիր սատանաները» կհրաժարվեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը ձեռք բերելու մտքից: 

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հուսով է, որ Լուկակուն կհասցնի ժամանել ակումբի մարզաբազա, որպեսզի հասցնի թիմի հետ մասնակցել ամբողջ մինչմրցաշրջանային պատրաստությանը:

Հիշեցնենք, որ Լուկակուի գործակալը Մինո Ռայոլան է: Նախորդ տարի «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց իտալացի գործակալի երեք հաճախորդների՝ Պոլ Պոգբային, Զլատան Իբրահիմովիչին և Հենրիխ Մխիթարյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել