Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան համաձայնեցրել է պայմանագրի կետերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ,- գրում է «The Guardian»-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն Անգլիայում կստանա տարեկան 4 մլն ֆունտ աշխատավարձ: Բացի այդ, իսպանացի ֆուտբոլիստը հաղորդել է մադրիդյան ակումբին, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Այժմ «կարմիր սատանաները» պետք է համաձայնության գան «սերուցքայինների» հետ: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է իսպանացու տրանսֆերի դիմաց «Ռեալին» վճարել մոտ 75 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան ակումբը հրաժարվել էր 70 մլն եվրոյանոց առաջարկից: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է Մորատային թիմում տեսնել մինչև ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնելը: