Ո՞վ չի սիրում ֆիլմեր նայել և ընթացքում համեղ խորտիկներ ուտել։ Սակայն երբեմն դժվար է ընտրել այնպիսի ուտելիք, որն առողջարար է, սակայն պարունակում է քիչ կալորիաներ։
Իսկ ի՞նչ են նախընտրում հոլիվուդյան հայտնի աստղերը։ Ի դեպ, նրանցից ոմանք բազմիցս նշել են, որ առանց այդ ուտելիքների չեն պատկերացնում իրենց կյանքը․ նրանք անգամ երդվում են այդ ուտելիքներով։
Քիմ Քարդաշյան

«Թել պանիրն իմ ամենասիրելի ուտելիքն է, քանի որ այն հարուստ է պրոտեիններով և կալցիումով»,- մի անգամ նշել է Քարդաշյանը։ Նրա սառնարանը միշտ լի է մոցարելա տեսակի թել պանրով։
Անջելինա Ջոլի

Խավարասերներ, սարդեր և կարիճներ․ ահա, թե ինչը երբեք չի պակասում Ջոլիի տան սեղանից։ Վաղուց է, ինչ Անջելինա Ջոլին օրական տարատեսակ միջատներ է ուտում՝ որպես պրոտեիններ պարունակող սննդամթերքի այլընտրանք։ Փետրվարին ողջ համացանցը քննարկում էր հրապարակված այն լուսանկարը, որում նա ու իր երեխաները Կամբոջայում սարդի ոտքեր էին ճաշակում։
Բայց միգուցե նրանք ժամանակից առա՞ջ են ընկել․ գիտնականներն ասում են՝ շատ մոտ ապագայում միջատներ ուտելը կտարածվի ողջ աշխարհով մեկ։
Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնը կծու ուտելիքների մեծ սիրահար է, հենց այդ պատճառով էլ ձեռքի տակ միշտ ունենում է հալապենո պղպեղներ։ Նա ամեն օր առնվազն ուտում է մեկ կծու հալապենո՝ կարծելով, որ այն բարձրացնում է իմունիտետն ու իրեն դարձնում երկարակյաց։
Սելենա Գոմես

Սելենա Գոմեսը հայտնի է մարինացված վարունգների հանդեպ ունեցած մեծ սիրով։ Բացի դրանից՝ նա նաև սիրում է կծու Cheetos ձողիկներ և կոճապղեղ, սակայն դրանք բոլորը զիջում են մարինացված վարունգներին, որոնցում համարյա բացակայում են կալորիաները։ Ամեն դեպքում խորհուրդ չի տրվում այն չարաշահել։
Հիլարի Դաֆ

Բոլորն են սիրում ամռան տապին սառը ձմերուկ ուտել, բայց Հիլարի Դաֆի սերը ձմերուկների հանդեպ առանձնահատուկ է։ Բացի այդ՝ նա ձմերուկն ուտում է հատուկ համեմունքներով։ Սովորաբար Հիլարին այն համեմում է չիլիի փոշիով և կիտրոնի հյութով։



