Իմ սիրտը փափուկ,
Առաջին անգամ,
Եվ գեթ մի անգամ
Նա քեզ է սիրել:
Բայց դրա մասին
Դու չես իմացել,
Ես քեզ սիրել եմ
Բոլորից թաքուն:
Ես քեզ նայել եմ,
Բայց չես նկատել,
Քեզ հետ խոսել եմ,
Բայց չես իմացել:
Ես քեզ ճանաչել եմ
Շատ լավ մոտիկից,
Բայց կարոտել եմ
Քեզ շատ հեռվից:
Իմ սիրտը, սակայն
Թաքուն է եղել
Բոլորից թաքուն
Միայն քեզ համար:
Միայն քո թախծոտ
Աչքերի համար,
Միայն քո փափուկ
Սրտիկի համար,
Միայն քո անուշ
Ժպիտի համար,
Ու միայն, միայն
Միայն քո համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել