Ի լրումն իմ սիրելի Լիզա Ճաղարյանի գրառման՝ նվիրված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարության: 
Երբ 1990-ին ձևավորվեց Գյումրու քաղաքային խորհուրդը, պարզվեց, որ տեղական 7 պատգամավոր բանակից ազատվել է «գժի թղթով»: Նրանցից մեկը հետագայում մի քանի անգամ ընտրվեց ԱԺ պատգամավոր և համալրեց ՀՀԿ քաղխորհուրդն ու խմբակցությունը... Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության 3 պատգամավոր նույնպես բանակից ազատվել է «գժի թղթով»: «Գժի թուղթ» ունի նաև Սերժ Սարգսյանի հորդորով Արմեն Աշոտյանի նշանակած ռեկտորներից մեկը... Ուրեմն, պետք չէ սևեռվել Վարդան Ղուկասյանի վրա միայն, պարզվում է, որ «գժականը» ՀՀԿ-ի համար իմիջ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել