Փետրվարի 11-ին իսպանացի Ալեխանդրո Ռոդրիգես դե Կաբոն առավոտ կանուխ՝ մոտ ժամը 4-ին, արթնացավ եւ ասաց իր ընկերուհուն. «Գիտես, քիչ առաջ երազ տեսա, որ Բենեդիկտոսը հրաժարական է տալու եւ նրա փոխարեն ընտրվելու է Ֆրանցիսկոսը»: Մոտ կեսօրին նրա ընկերուհին՝ Յոլանդան, Թվիթերում գրառում կատարեց՝ պատմելով ընկերոջ տարօրինակ երազի մասին... Նույն օրը Բենեդիկտոս 16-րդը հրաժարական տվեց... Կարող եք ասել, որ երբ Յոլանդան տեղադրում էր իր գրառումը, պապի հրաժարականի մասին լուրերն արդեն սկսում էին տարածվել... Լավ, հապա ինչպե՞ս կբացատրեք Ֆրանցիսկոս անունով պապի ընտրության մասին երազ-կանխատեսումը...



Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.dulyan/posts/498566056872094
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



