Երբ Ռեբեքան ամուսնացավ Ադամ Նիքոլսոնի հետ, նա ամուսնացավ նաեւ Ադամին պատկանող այս երեք կղզիների հետ... Ահա այնտեղ ներքեւում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին նրանց տունն է... Ադամի հայրն այս կղզիները Շոտլանդիայի ափերի մոտ 1400 ֆունտ սթերլինգով գնել է անցած դարի 40-ական թվականներին՝ հենց այնպես, ռոմանտիկ մղումներով՝ ընկերներիս պատմեմ, որ կղզի ունեմ... «Շատերն ասում են՝ ո՞նց եք ապրում այս չոլերում՝ ոչ ծառ կա, ոչ կարգին լողափ, ուտելիքն էլ ամեն անգամ նավակով եք բերում... Բայց սա մեր ընտանիքի դրախտավայրն է,- խոստովանում է Ադամը եւ ուրախացած ավելացնում,-համ էլ արքայավարի ենք ապրում՝ ամեն օր այստեղ բռնած լոբստերներն ենք ուտում՝ սառը գարեջրով... Ուզո՞ւմ եք...»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=498550893540277&set=a.151954001533303.35451.100001561137692&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



