Քաղաքական  մեկնաբան

Թերթերից մեկը գրել է, թե հավաստի տեղեկություններ է ստացել այն մասին, որ բոլոր այն զինվորներին, ովքեր Երևանի գրանցում ունեն, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ` արձակուրդ է տրվել. «Նրանց հրահանգ է տրվել, որ պետք է պարտադիր մասնակցեն ընտրություններին` իրենց հետ տանելով ընտանիքի անդամներին և քվեարկեն ՀՀԿ-ի օգտին»: Ի՞նչ է նշանակում հրահանգել են պարտադիր մասնակցել ընտրություններին՝ ընտանիքներով ու ձայնը տալ ՀՀԿ-ին: Իսկ կարո՞ղ է ասեն, թե համաատասխան սպաները զինծառայողների ու նրանց ընտանքիների գլխին կանգնելու են ու ուղղորդեն: Ո՞ւմ համար պարզ չի, որ եթե նույնիսկ այդ զինծառայողներին արձակուրդ տրամադրվի, ապա ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ այդ զինծառայողներն իրենց ընտանիքներով հենց ՀՀԿ-ի օգտին կքվեարկեն: Իհարկե, տեսականորեն կարող են ստուգել, թե արդյո՞ք նրանք մասնակցել են ընտրություններին, թե՝ ոչ, սակայն ոչ մեկ չի կարող վերահսկել զինծառայողների ու նրանց ընտանիքների քվեարկությունը: Մեկ դիտարկում ևս. գոնե վերջին 1-2 ընտրությունները ցույց տվեցին, որ ցանկացած խոստումի դեպքում էլ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեախցիկում առաջնորդվում է սեփական մոտեցումներով, ու որքան էլ քվեարկությունից առաջ «ուղղորդեն», մեկ է՝ նա ընտրելու է նրան, ում անհրաժեշտ է համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել