Գնացել էի միտինգ, դրա համար չկայի:
Ասի` գնամ, մի անգամ տեսնեմ, քան թե հազար անգամ ուղիղ միացումով լսեմ:
Գնամ, մոտիկից տեսնեմ Րաֆֆու Կարին որդուն:
Գնամ`մոտիկից ճշտեմ` «Ժառանգությունը» դո՞ւրս ա գալիս ԵԺԿ-ից, ի՞նչ ա ասում Րաֆֆին ԵԺԿ-ին, առավոտից էն էի լսում, որ Մարտենսը ուժեղ ջղայանցել, բերանն ինչ եկել, ասել է Րաֆֆուն:
Կարինին զրույցի քաշել չստացվեց, հեռվից հետեւում էր ինձ. մոտեցա, հարցրի` կարդացել ես գրածս, մտքում ժպտաց, ասաց` չի կարդացել, բայց պատմել են.
-Դե խոսա,- ասի:
Ասաց` բա չես ասել ես լուռ եմ հետաքրքիր:
Ու լռեց:
Ստյոպը չկար: Միտինգին: Ես պտի Ստյոպային հարցնեի` խի՞ ես, մեր Ստյոպ, աներձագին մոռացել, կպել էդ խեղճ Մարտենսի ջանին:
Ասին` գիշերը չի քնել, գնաց՝ քնի: Միտինգի ժամի՞ն:
Լա՞վ կլիներ՝ ժողովուրդն էլ քներ, չգար միտինգ:
Չնայած կարող է Ստյոպի ոչ թե քունն էր տանում, այլ սոված էր:
Հա, էն էի ասում, որ էդ Մարտենսը շատ ջղայնացած ա. սպասում ա` «Ժառանգությունը» դուրս գա ԵԺԿ-ից: Զի իրեն պահում է ոչ որպես արեւմտյան պրոյեկտ:
Լրիվ ուրիշ տպավորություն են ստանում «Ժառանգությունից»: Յուրոփում: Մտածում են` թող ջղայնանա «Ժառանգությունը», գնա քնելու... կներեք` դուրս գա ԵԺԿ-ից:
Մարտենսը տարի ու կես ժամանակ ունի` «Ժառանգության» հետ կռիվը «տրամաբանական ավարտին» հասցնելու:
Բայց դե` ասում եք էլի:
Սա «Ժառանգության» «զապդնի» ֆրոնտում:
«Ժառանգությունը» Սերժի ֆրոնտը թողել, էսօր էլ Հրայրին` Թոմվասյան ասաց՝ ֆրոնտեմ քեզ, Հրայր: Այն է` ցավ եմ ապրում քեզ համար:
Ախր ժող, Հրայրը ու Վարդան Պողոսյանը դատական երեք ատյաններում` 2002 թվին պաշտպանում էին Րաֆֆուն` Ռոբերտ Քոչարյանից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից. զի նրանք Հայաստանի քաղաքացիություն չէին տվել Րաֆֆուն: Հրայրը`մի ուժեղ` դոշ տված էր պաշտպանել:
Վերջին ֆրոնտը, որի դեմ պայքարեց երեկ Րաֆֆին, հայ եկեղեցին էր:
Օրվա վերջում հայր Կոմիտասը ծոմի մեջ եղող յուր որդու` Րաֆֆու ձեռը բռնած զրուցում էր:
Րաֆֆին կա՛մ չէր լսում նրան, կա՛մ հոգնած էր... կա՛մ էլ քունն էր տանում:



