Ըստ ՄԱԿ-ի Մարդկային զարգացման այս տարվա զեկույցի՝ Հայաստանը վերջին տեղում է Հարավային Կովկասի երկրների շարքում, նաեւ հետ է մնում Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից, էլ Բալթյան երկրների մասին երեւի չարժե խոսել... Շատ վատ մարդ է այդ Բան Կի Մունը՝ գրեթե մեր ընդդիմադիր գործիչների նման, որոնք անընդհատ պնդում են, թե վիճակը Հայաստանում լավ չէ... Դրա համար էլ մենք միշտ նախընտրում եւ ընտրում ենք այն մարդկանց, որոնք ասում են, որ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, եւ մենք տարածաշրջանում առաջատարն ենք... Իսկ իրականությունը... Թքած իրականության վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել