Ներկայացնում ենք շատ պարզ և համեղ թխվածքի բաղադրատոմս, որը շատ հեշտ է պատրաստել: Քեզ պետք կլինի 4 պարզագույն բաղադրիչ, որոնք խառնելով՝ հրաշալի արդյունք կստանաս:
Բաղադրիչները՝
- 200 գ կարագ
- 1 բաժակ սպիտակաձավար
- 3/4 բաժակ ցորենի ալյուր
- 1/2 թ/գ աղ
Պատրաստումը՝
1. Կարագը թող սենյակային ջերմաստիճանի պայմաններում և սպասիր, մինչև բավականաչափ փափկի: Այն խառնեք սպիտակաձավարին և աղին: Աղի սիրողները կարող են ավելի շատ աղ լցնել:
2. Լավ հունցիր խմորը, որ աղը հավասարաչափ բաշխվի: Ալյուր ավելացրու, նորից լավ խառնիր, որ համասեռ զանգված ստացվի և գունդ արա:
3. Մագաղաթյա թղթի վրա ալյուր լցրու: Դրա վրա առնվազն 1 սմ հաստությամբ խմոր դիր: Թղթով թավայի վրա դիր: Խմորը ոչ մեծ քառակուսիների բաժանիր:
4. Թխիր 180°С ջերմաստիճանի ներքո 25 րոպե, մինչև վարդագույն դառնա: Պատրաստ է:
Այս թխվածքը կարող ես քաղցր պատրաստել: Դրա համար նախ կարագը խառնիր 1 բաժակ շաքարավազին, ավելացրու սպիտակաձավարը, իսկ հետո ամեն ինչ՝ ըստ բաղադրատոմսի: