Գարնան շունչն արդեն ամենուրեք է: Նորաձևության հետևողներին դա մի բան է հուշում. ժամանակն է թարմացնել պահարանը: Մինչև գնումների գնալը,LADYNEWS-ն առաջարկում է հիշել, թե հատկապես որ իրերին պետք է ուշադրություն դարձնել:

Էլեգանտ դասական

Խիստ զգեստներ, խոշոր վզնոցներ, երկարաճիթ կոշիկներ: Այս ամենը կդառնա հիանալի տարբերակ ինչպես աշխատանքային առօրյան գեղեցիկ անցկացնելու, այնպես էլ երեկոյան ընդունելություններին մասնակցելու համար:

8 трендов для весеннего шопинга фото 1

Աչքի ընկնող աքսեսուարներ

Ամենաէլեգանտ աքսեսուարն այս գարնանը ոսկեգույն կորպուսով ժամացույցներն են:

8 трендов для весеннего шопинга фото 2

Գծավոր 60-ականներ

Այս սեզոնին նորաձև է յուրաքանչյուր հագուստ, աքսեսուար՝ գծավոր նախշերով: Մի մոռացեք այս մասին շոփինգի գնալիս:

8 трендов для весеннего шопинга фото 3

Օձային պրինտներ

Վայրի պրինտները կրկին նորաձև են: Ուշադրություն դարձրեք ամենայուրահատուկ  և աչքի ընկնող պրինտներին: Դրանք կարող են լինեք նաև միքսեր` օձի և վագրի:

8 трендов для весеннего шопинга фото 4

Նորաձև ալիքներ

Բոլոր հնարավոր ալիքները հագուստի մեջ ձեզ թարմ ու նորաձև տեսք կտան: Դուք ավելի ռոմանտիկ և կանացի կերպար  կստանաք:

8 трендов для весеннего шопинга фото 5

Սպորտային ոճ

Պրակտիկ լինելը միշտ էլ նորաձև է: Փորձեք վառ գույնի շորեր, կիսաշրջազգեստներ և կոշիկ` սպորտային ոճում: Սա ամենաոճային և հարմար տարբերակն է:

8 трендов для весеннего шопинга фото 6

Գրաֆիկա

Մոնոխրոմ պայուսակները` գրաֆիկական գունազարդումով, հիանալի համապատասխանում են այս գարնանը թելադրվող նորաձևությանը:

8 трендов для весеннего шопинга фото 7

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել