Սովետի ժամանակ մարդկանց պարտադրում էին բաժանորդագրվել տարբեր տիպի կուսակցա-կոմսոմոլային թերթերի: Ճար չկար:

Բայց կային նաև հատուկենт թերթեր ու ամսագրեր, որոնք ժողովուրդը հաճույքով գնում էր, ու որոնք միշտ մի օրվա մեջ սպառվում էին:

Շատ էի սիրում գնել «Ոզնին»: Միշտ հումորով, դիպուկ, սուր: Ու բոլորս գիտեինք, որ Հայաստանի գլխավոր Ոզնին ով է:

Արամայիս Սահակյան: Человек-глыба.

Իսկ այսօր նա գնաց: Գնաց՝ թողելով իր մասին միմիայն լավ հուշեր:

Աստված հոգիդ լուսավորի, մեր մանկության Գլխավոր Ոզնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել