Յունիբանկը և VEGA խանութների ցանցը բավական հետաքրքիր ակցիա են կազմակերպել: Էլ ո՞նց չուրախանաս, եթե հաճախորդն ապառիկ գնումների դեպքում ազատվում է վարկի 4 ամսվա մարումներից: Նշված ժամանակահատվածում վարկի մարումները հաճախորդի փոխարեն իրականացնում է VEGA խանութների ցանցը:
Վստահ եմ հավելյալ ինֆորմացիայի անհրաժեշտություն էլ կա, ուստի մի քիչ մանրամասնեմ: Ակցիայի շրջանակներում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է վարկեր հետևյալ պայմաններով. վարկի գումարը` մինչև 1 000 000 դրամ, ժամկետը` 36 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան, կանխավճարը` 0%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
Հա, ի դեպ ակցիան հավերժ չի, էնպես, որ հանգիստ մի նստեք:) Այն կտևի մինչև 2013թ.-ի ապրիլի 7-ը:



