Բոլորովին վերջերս հայտնի է դարձել, որ շուտով դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը և սցենարիստ  Ջասթին Թերը պատրաստվում են ամուսնանալ: Նրանց հարսանեկան արարողության հյուրերի թվում է նաև երգչուհի Ադելը, ով իր հիասքանչ կատարումներում կլրացնի օրը:

 Չնայած նրան, որ Էնիսթոնն ամեն կերպ փորձում է գաղտնի պահել այն, ինչ վերաբերում է իր անձնական կյանքին, բայց տեղեկություններն «անողոք կերպով» տարածվում  են մամուլում: Որոշ տվյալներով` Ջենիֆերի ու Ջասթինի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Հավայան կղզիներից մեկում: «Ջասթինը պաշտում է Հավայան կղզիները: Այն իր ամենասիրելի վայրն է աշխարհում: Կաուայի կղզում նա տուն ունի,  բայց այն շատ փոքր է այնպիսի արարողության համար, ինչպիսին հարսանիքն է»,-նշել է դերասանուհին և ավելացրել, որ այդ տան հետ կապված նա շատ ռոմանտիկ հիշողություններ ունի դեռ 2011 թվականին իրենց ամառային արձակուրդներից:

Հիշեցնենք, որ սիրահար զույգը հանդիպում է  2011 թվականից: Իսկ իրենց հարսանիքի մասին Ջենիֆերը հայտարարեց այն ժամանակ, երբ իր նախկին ամուսին Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ակնարկեցին իրենց ամուսնության մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել