
Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ ԿԻրկորովը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ նա փորձում է ուկրաինացի երգիչ Դմիտրի Դանիլենկոյից բռնի ուժով վերցնել նրա երգը:
Երգը Դանիլենկոն գնել է ուկրաինացի կոմպոզիտորից, ով նախապես այն առաջարկել էր Կիրկորովին: Վերջինս, սակայն, մոտ կես տարի ձգձգում էր համագործակցությունը և հստակ պատասխան չէր տալիս:
Երգի սեփականության իրավունքները վաճառելուց հետո Ֆիլիպը որոշել է, որ այն պատկանելու է հենց իրեն: «Սկզբում ինձ ընկերաբար առաջարկեցին երգը տալ Կիրկորովին, հիմա արդեն պահանջում են»,- պատմել է ուկրաինացի երգիչը: - Ես հարգանքով եմ նրան վերաբերվում, սակայն չեմ պատրաստվում երգս նրան տալ»:
Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=941
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



