Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական վերնախավում թեեւ վերջնական որոշում չի կայացվել, սակայն ամենահարմար տարբերակը համարել են սա:Նախ` Մարզահամերգային համալիրը բավական մեծ է ու կկարողանա տեղավորել հյուրերի ցանկալի քանակ, բացի այդ` Ս. Սարգսյանն այսպես փորձում է խուսանավել Օպերայի մոտ հացադուլ անող եւ «իր տոնը փչացնող» Րաֆֆի Հովհաննիսյանից:
Ս. Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանին ուղարկած մեր գրավոր հարցումը մնաց անպատասխան: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցի վերաբերյալ չկա որեւէ որոշում:
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/03/blog-post_14.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



