• Զարգացնելով մեր անձը՝ ոչ միայն ջլատում ենք մեզ շրջապատող մարդկանց վատ ազդեցությունը, այլև կյանք ենք ստեղծում:

• Մեր սխալների հետևանքները գործում են միանման՝ անկախ նրանից կատարել ենք այն մտածված, թե ոչ:

• Յուրաքանչյուր արտահայտված կամ չարտահայտված ցանկություն մոտենում է իրականացումը ցանկացողների թվին և ցանկության ինտենսիվությանը համեմատական:

• Մեր մտքերը ղեկավարում են ամեն ինչ:

• Մենք միշտ դառնում ենք այն, ինչի մասին ամենից շատ ենք մտածում:

• Մենք ամբողջովին կազմված ենք ուժերից, որոնք մտքեր ենք անվանում:

• Ով իր կյանքի մեծ մասում տրտնջում և բողոքում է, կլինի միշտ վատ տրամադրության մեջ: Նա իր մեջ սնուցում և աճեցնում է թույն, ահեղ տարերք, բացասական միտք, որը տիեզերական օրենքի համաձայն՝ իրեն է ձգում այլ մարդկանց նմանօրինակ մտքերը:

• Մեր ոգին կարող է մեր մարմինը դարձնել հիվանդ կամ անառողջ, ուժեղ կամ թույլ՝ կախված նրանից, թե ինչպիսի մտքեր է այն ճառագայթում կամ ձգում ուրիշ մարդկանց մտային հոսքերից: Զգաստ գործող անձը անարդարացիորեն չի ծածկի սիրած մարդուն և ուրիշի գործունեությունը չի համարի բացասական, քանի դեռ չի արել ազնիվ գնահատում այդ արարքների՝ ըստ նրանց իրական արժեքների:

Իսկական ներում չի կարելի ստանալ նրանից, ում հետ որ վատ եք վարվել: Դա սրտի ներքին խնդիրն է, խելացի գործունեություն է, որը հիմնված է զգաստության վրա:

Կայունություն ձեռք բերելու համար պետք է զբաղվել չանելով:

Կայունությունը սերտորեն կապված է զգաստության հետ:

Տոկունությամբ և վճռականությամբ գործելու ընդունակությունը շրջապատում է մարդու արարքները բարձրագույն ուժերի աուրայով, որը առաջ է գալիս ներքին համոզվածությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել