Ժողովուրդ, լսե՞լ եք՝ Հօրինաց Երկիր Կուսակցության ներկայացրած «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի նախագիծը գործադիրն այսօր հավանության է արժանացրել, որտեղ մասնավորապես նշվում է մասնավոր գերեզմանատների համար հողահատկացման մասին: Լավ, դուք չեք ուզում, որ գոնե մեռնելուց հետո մեր փոքրիկ հողակտորն ունենանք, ակամայից հիշեցի Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործության հետևյալ տողերը. Ո՞նց թե սարը իմն է` կասի:
Ո՞վ է տվել էն լրբին սար,
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա,
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը` երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
Մի խոսքով, ամոթ է, ամոթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



