Ինչո՞ւ: Մի՞թե մենք` հայերս, չենք կարող նկարահանել սերիալներ, որ մարդիկ անհամբեր սպասեն հաջորդ սերիային: Ես իմ գրառումներից մեկում խոսել եմ թուրքական «EZEL» սերիալի մասին, որի 130 մասից բաղկացած սերիաները դիտել եմ ընդամենը 1 շաբաթում: Հիմա թուրքականը պրոպագանդել չլինի, բայց «EZEL»-ին հաջորդեց մեկ այլ ու ի դեպ ավելի հայտնի սերիալ «Любовь и Hаказание» (Ask ve Ceza) - ն: Սերիալը սիրո ու ընտանիքի մասին է: Այս սերիալը՝ բաղկացած 60 մասից, դիտել եմ 18 օրում: Նախորդից բավականին հաջողված ու հետաքրքիր սերիալ: Հիմա սկսել եմ նոր սերիալ դիտել, կարծիք դեռ չեմ հայտնում, բայց երևում է՝ ոչ պակաս հաջողված է: Լավ, սա սերիալների մասին... Հիմա խոսենք հայերիս մասին... Վերջերս գործի բերումով հանդիպելով մարդկանց՝ դեսից-դենից խոսելով գալիս, հասնում ենք նրան, որ սկսում են գովել այս կամ այն թուրքական սերիալներ: Պարզվում է՝ թուրքական սերիալները դիտողների մեծ բանակ ունեն: Եվ հետաքրքիրն այն է, որ գոյություն ունի մի սերիալ, որի հիմքում Թթուրքիայի պատմությունն է (Великолепный век): Սերիալը, ասում են, այնքան հաջողված է, որ ռուսական ալիքներով են ցուցադրում...... Ի՞նչ երկարացնեմ խոսքս, ուզում եմ դիմեմլ մեր սցենարիստներին, ռեժիսորներին, բոլոր նրանց, ովքեր սերիալներ են ստեղծում: Ինչո՞ւ չեք ստեղծում բարձր մակարդակի սերիալներ, ինչո՞վ ենք մենք պակաս թուրքերից, ինչո՞ւ եք մեր եթերները լցնում անմակարդակ սցենարներով ու անտաղանդ դերասաններով: Ինչո՞ւ չեք նկարահանում պատմության հիմքեր ունեցող սերիալներ...



