«Օսկար-2016»-ի դափնեկիրներ Լեոնարդո դի Կապրիոն, Բրի Լարսոնը, Մարկ Ռայլենսը և Ալիսիա Վիկանդերը կմասնակցեն 2017թ. մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը և մրցանակներ կհանձնեն նոր հաղթողներին՝ տեղեկացնում է ET Online-ը:
 Դի Կապրիոն մրցանակ էր ստացել «Փրկվածը» ֆիլմում խաղացած դերի համար, Լարսոնը՝ «Սենյակ» ֆիլմում խաղացած դերի համար:
 Ավանդույթի համաձայն՝ նախորդ տարվա «Լավագույն դերասան» անվանակարգի հաղթողը մրցանակ է հանձնում «Լավագույն դերասանուհուն», և հակառակը: «Օսկարի» մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 26-ին: Այն կվարի Ջիմի Քիմելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել