Yerkir.am-ը գրում է.Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ: Պյոտր Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան կիսանդրին կստանա որպես նվիրատվություն, ասվում է կոնսերվատորիայի պաշտոնական կայքում:
Նախագծի նախաձեռնողն ու հեղինակը հայտնի քանդակագործ, Մոսկվայի նկարիչների միության անդամ, Արվեստների ազգային ընկերակցության (ԱՄՆ) հյուպատոս, Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանն է: Նշվում է, որ նվիրատուն հենց ինքը Սողոյանն է:
Մեծ կոմպոզիտորի կիսանդրու հանձնման արարողությունը տեղի կունենա 2017-ի փետրվարի 2-ին Մոսկվայի կոնսերվատորիայի հյուրասրահում:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/122576.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել