ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Հայաստանի ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործը, տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից: Քննությամբ պարզվել է, որ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Գ.-ն նշված հիմնարկում նախապես անձնական զննության ենթարկվելուց հետո ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի միջոցով 26.08.2016թ.-ին տեղափոխվել է դատարան: Այդ ընթացքում ուղեկցող ոստիկաններ Հմայակ Հ.-ն, Արսեն Լ.-ն և Մանուկ Ե.-ն, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք, պատշաճ հսկողություն չեն իրականացրել կալանավորի նկատմամբ, ինչի հետևանքով վերջինս անհայտ անձից` անձամբ օգտագործելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղորայք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



