Բոլոր նրանց համար, ովքեր միշտ երազել են գտնվել հեքիաթում, Blognews.am-ը հավաքել է 5 լեգենդար արարածներից կազմված ցուցակ, որոնք իրականում գոյություն են ունեցել:

 

Հոբբիթներ

«Հոբբիթ» բառը հորինել է Տոլկիենը, սակայն կան ապացույցներ, որ այս փոքրիկ մարդիկ իրական կյանքում գոյություն են ունեցել:

2003 թ. Ինդոնեզիայի Ֆլորես կղզում պեղումների ժամանակ հնէաբանները գտել են մի մարդու կմախք, որն ունեցել է շուրջ 1 մ հասակ և 3 անգամ ավելի փոքր գլուխ, քան սովորական մարդունն է: Որոշ ժամանակ անց հնէաբանները այդպիսի ևս 9 մարդկանց կմախքներ են գտել, որոնցից ամենաերիտասարդի տարիքը 12000 տարեկանն է:

Գիտնականները եկել են եզրակացության, որ սա յուրահատուկ տեսակ է և տվել են «ֆլորեսական մարդ» անվանումը (լատ.՝ Homo floresiensis ): Սակայն դրանց հիմնականում անվանում են հենց հոբբիթներ:

 

Վիշապներ

Վիշապները, անկասկած, ամենահայտնիներն են միֆային արարածներից: Հսկա մողեսներ են, որոնք կրակ են արտաշնչում, որոնց կարողանում էին հաղթել միայն ամենաքաջ արքայազնները: Սակայն գոյություն են եղել նաև այնպիսի կենդանիներ, որոնց իսկապես վիշապներ կարելի է կոչել: Օրինակ՝ մեգալանիան՝ ամենախոշորը մողեսներից: Նրանք ունեցել են մինչև 9 մ երկարություն, կշռել են 2 200 կգ և արտադրում էին թունավոր թուք: Ծանոթ է հնչում, այնպես չէ՞:

Սրանք գոյություն են ունեցել սառցե դարաշրջանում, հետևաբար հանդիպել են մարդկանց, որտեղից էլ միֆեր են հորինվել վիշապների մասին:

Ի դեպ՝ վիշապներ գոյություն ունեն նաև այսօր: Դրանց անվանում են Կոմոդո վիշապներ: Ապրում են Ինդոնեզիայում, և կարող են հասնել 3 մ երկարության, ինչը նույնպես քիչ չէ:

 

Կրակեն

Հսկայական կաղամարներ, ինչպիսիք կրակեններն են, կարող են գոյություն ունենալ նաև այսօր: Դա պնդում են նաև նավաստիները և գիտնականները:

2015 թ. 3,7 մ երկարությամբ կաղամար է հայտնաբերվել Ճապոնիայի մոտերքում: Ինչպես հետագայում ասել են գիտնականները, այն դեռ երեխա է եղել, որը կարող է մեծանալով հասնել մինչև 25 մ երկարության: Համաձայնեք, 25 մ հսկայական չափ է. այն կարող է մի ամբողջ նավ կուլ տալ:

 

Իմուջի կամ կորեական վիշապ

Կորեական լեգենդները պատմում են իմուջիների մասին՝ հսկայական պիթոնների: Համաձայն լեգենդի՝ նրանք ապրում էին ջրերում և քարանձավներում, և երկրային 1000 տարվա կյանք ունեին, որից հետո վիշապներ էին դառնում և թռչում երկինք:

Չնայած որ ապացույցներ հայտնաբերվել են Ամերիկայում, այլ ոչ թե Հարավային Կորեայում, միևնույն է, հսկայական օձերը իրականում գոյություն ունեցել են: Այս պիթոնները 14 մ երկարություն ունեին և կշռում էին ավելի քան 1 տոննա: Իմուջիները վերացել են շատ տարիներ առաջ, բայց շատերը դեռ ցանկանում են հավատալ, որ դրանք վիշապների են վերածվել և երկինք թռչել:

 

Մեգալոդոն

Աշխարհում ամենախոշոր շնաձուկը՝ մեգալոդոնը, օվկիանոսի խորքերում է ապրել շուրջ 28 մլն տարի առաջ: Մեգալոդոնը օվկիանոսի իսկական արքա է եղել, ունեցել է 16 մ երկրություն և կշռել է մոտ 47 տոննա:

Այն գիտնականների մի քանի վարկածների համաձայն, որոնք աշխատում են մնացորդներ գտնելու վրա, այս գիշատիչները հնարավոր է, որ ապրել են մինչև մարդկանց հայտնվելը: Իսկ շատերը կարծում  են, որ մեգալոդոնները մինչ օրս էլ ապրում են օվկիանոսի ամենախորքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել