Panorama.am-ը գրում է.
 Նախորդ տարի հունիսին մարտական հենակետում ծանր վիրավորված Ալբերտ Դալլաքյանը մի քանի վիրահատություններից ու վերականգնողական երկար բուժումներից հետո արդեն տանն է, ապրում է մոր ու փոքրիկ քրոջ հետ։
 Ալբերտը Ռոտովի պետական համալսարանի բիզնեսի կառավարում բաժնի  2-րդ կուրսի ուսանող էր։ 2015-ին ծնողներից գաղտնի հետաքրքրվել, տարկետում է վերցրել, գրեթե փախել է Հայաստան՝ բանակում ծառայելու։
 Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ալբերտի մայրը՝ Արմինե Ղազարյանը հպարտությամբ ու միաժամանակ կսկիծով է հիշում հետագայում իրենց հայտնի դարձած այն բոլոր դրվագները, թե ինչպես է Ալբերտը Երևանի ընկերների միջոցով կապվել Զինկոմիսարիատի հետ... ու կատարվել է անխուսափելին՝ մեկնել է բանակ ծառայության։
 2016-ի հունիսին մարտական հենակետում ծառայակցի կողմից զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ծանր դիպվածը վտանգում է երիտասարդ տղայի կյանքը՝ գնդակն անցել էր գլխուղեղի ձախ կիսագնդի մոտով՝ արյունատար անոթի միջով։ Հունիսի 27-ին Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատվում է, որից հետո Ալբերտին տեղափոխելու հարցը վտանգավոր է եղել, բայց դիմել են ռիսկի. ուղղաթիռով նրան անմիջապես տեղափոխել են Երևան, մինչ այդ երկու  անգամ ուղղաթիռն իջեցնելով, որ վիճակը կայունանա, շարունակեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել