Panorama.am-ը գրում է.
 Հայրենիքի hամար կապիտան Արմենակ Ուրֆանյանը չխնայեց ամենաթանկը՝  կյանքը: Կռվեց և զոհվեց հերոսի նման:
 Ուրֆանյանների ավագ որդին՝ Արմենակը դեռ փոքր տարիքից հստակ որոշել էր` կընտրի զինվորականի մասնագիտությունը և անձնվիրաբար կծառայի հայրենիքին: Այդպես էլ արեց: Զինակից ընկերները, զինվորները հիշում են, որ կապիտան Ուրֆանյանն անմնացորդ նվիրված էր զինվորական կյանքին, զինվորին, հայրենիքին: 

Այսօր՝ հունվարի 28-ին, ապրիլյան պատերազմում նահատակված հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան: 

«Ուրիշ էր Արմենս, խելացի, բարի Արմենս»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է մայրը՝ Համեստ Ներսիսյանն ու դժվարությամբ խոսում որդու՝ իր  հայրենասեր, ընկերասեր, մարդամոտ Արմենակի մասին:

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թ-ին, Երևանում, Նոր Նորքի ծննդատանը: Մայրը հաճախ է հիշում այդ օրը, իր անդրանիկ զավակի ծնունդը, որը լույս ու ջերմություն բերեց իրենց ընտանիքին:

Նրա ծնունդը միշտ նշում էին, Արմենակն էլ սիրում էր  այդ օրը, իսկ ցանկալի նվերը խաղալիք զենքերն էին. այդ սերը շարունակվեց նաև հասուն տարիքում:

Արցունք, ցավ ու հպարտություն խառնվում են իրար ու մայրը փորձում է պատմել, թե ինչպես էին նշում մերօրյա հերոսի ծննդյան օրերը, սակայն շատ բան չի ասում, թեև ասելիքը շատ է, մտքում միշտ որդին է, որդու մասին հուշերը. փորձում է ոչինչ չմոռանալ, ամեն դրվագը պահել սրտում ու հիշողության մեջ:

Արմենակ Ուրֆանյանը երկու տարով էր մեծ կազմավորված Հայոց բանակից, և հունվարի 28-ը կրկնակի տոն էր նրա համար: Տիկին Համեստի խոսքերով՝ ուսանողական տարիներին Արմենակը ծնունդը նշում էր համակուրսեցիների հետ, մայրն ամեն ինչ տանը պատրաստում էր ու ուղարկում որդուն, իսկ տանն էլ հարազատներով էին հավաքվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել