Դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է, երբ օրգանիզմը չի կարողանում կարգավորել արյան մեջ շաքարի քանակը, քանի որ ինսուլինը, որը հորմոն է և վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես հարկն է, չի գործում:
Բժիշկներն ինչպե՞ս են բուժել դիաբետը նախքան ինսուլինը բացահայտելը:
Գոյություն ունեն մեծաթիվ դեղաբույսեր, որոնք շատ լավ հայտնի են որպես հակադիաբետիկ դեղամիջոցներ, ինչպես, օրինակ, լոբազգիները, և դրանցից շատերն արդեն օգտագործվում են ավանդական բժշկության մեջ:

Այսօրվա մեր նյութի թեման թռչնասերմն է: Այն կարող եք օգտագործել ոչ մեծ քանակությամբ ջրի, սոյայի կաթի, մեղրի կամ որոշ մրգերի հետ, որոնք նախընտրում եք:
Պրոցեդուրան շատ պարզ է:
Պարզապես 5 ճ/գ թռչնասերմ (птичьи семена) լցրեք մեկ բաժակ ջրի մեջ և թողեք գիշերը մնա:
Առավոտյան քամեք սերմերը և մրգերի կամ կաթի հետ լցրեք բլենդերի մեջ:
Խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի և վերջում մի քիչ մեղր ավելացրեք, եթե այն նախընտրում եք:
Այս ըմպելիքը պետք է ընդունեք առավոտյան, այնպես որ, այն կարող է տալ ողջ էներգիան, որը պետք է օրվա ընթացքում, նաև այս բաղադրատոմսը հնարավորություն կտա շաքարի նորմալ մակարդակ ունենալ:



