Tert.am-ը գրում է․
![]()
Ճապոնիայի իշխանությունները 480 մլն իենով (մոտ 4.2 մլն դոլար) կտուգանեն Mitsubishi Motors ընկերությանը վառելիքի ծախսի մասին տվյալները կեղծելու համար:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, այս որոշումը կայացրել է Սպառողական հարցերով զբաղվող պետական գործակալությունը: Mitsubishi Motors ընկերությունը խոստովանել է 2016-ի գարնանն իր մեքենաների տնտեսող հատկության մասին տվյալների կանխամտածված կեղծման մասին` հայտարարելով, որ թվերի զեղծարարությունն արդեն 25 տարի է շարունակվում:
Կեղծ տվյալները վերաբերում են eK Wagon և eK Space մոդելներին, ինչպես նաև Nissan Dayz և Dayz Roox առաջատար մեքենաներին, որոնք արտադրվում են Mitsubishi-ի գործարաններում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/01/27/Mitsubishi/2261826
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել