Image result for trumpՎաշինգտոնում հազարավոր մարդիկ մասնակցել են աբորտների դեմ ամենամյա բողոքի երթին՝ հաղորդում է BBC-ն։

44-րդ «Կյանքի երթը» սատարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ցուցարարների առջև ելույթ է ունեցել նորանշանակ փոխնախագահ Մայք Փենսը։

«Կյանքի երթը» չափազանց կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր մասնակցում են երթին. դուք ունեք իմ աջակցությունը», – թվիթերյան իր պաշտոնական էջում գրել է նախագահ Թրամփը։

Իսկ փոխնախագահ Փենսը իր ելույթում շեշտել է, որ աբորտների դեմ բողոքի շարժման համար «պահը պատմական է»։ «Կյանքը նորից հաղթում է Միացյալ Նահանգներում։ Դա երևում է նրանից, որ կյանքի օգտին հանդես եկողների մեծամասնությունը ընտրվել է Միացյալ Նահանգների Կոնգրես», – հայտարարել է Մայք Փենսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել