Aysor.am-ը գրում է.
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության մասին հայտարարության մեջ չկա դիրքորոշման փոփոխություն, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Որևէ դիրքորոշման փոփոխություն չկա և համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է նաև այն հայտարարություններից, որոնք բազմիցս արվել են, ուղղակի Ադրբեջանը միշտ դրանցից դուրս է գործել, այդ է պատճառը, որ այս հայտարարությունը քննարկվեց», - ասաց Շավարշ Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ նման պատասխանի է հանգեցրել նաև լրագրողի` լկտի ձևով տրված հարցը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսին ադրբեջանցի լրագրողը նրանից հետաքրորվել էր` «օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական օպերացիա և քրեական տարրերի զտումներ սկսելու դեպքում Ռուսաստանը միջամտելո՞ւ է Ադրբեջանի ներքին գործերին»։ Ի պատասխան Սերգեյ Լավրովը նշել էր, որ «դա բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ», իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կան բազմաթիվ որոշումներ:
«Եթե հետաքրքրվում եք, կարող եք դիմել արխիվներին և տեսնել, թե ինչպես են կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ այդ պահանջները կատարվել, ում կողմից են կատարվել, ում կողմից՝ ոչ», - ասել էր Լավրովը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն ու դրանում հերթական անգամ կողմերի միջև հավասարության նշանին` Շավարշ Քոչարյանը նշեց` ՄԽ հայտարարությունները միշտ էլ այդպիսին են.
«Մինսկի խմբի հայտարարությունները միշտ էլ այդպիսին են եղել: Այդ հայտարարությունը թերի է նրանով, որ երբ չկա հասցեագրում, դա հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ»:



