Newmag.am-ը գրում է.
Մոսկվայի իշխանությունը քաղաք եկած ներգաղթյալներին կսովորեցնի, ինչպես պահել իրենց: Էթիկայի կանոնները ներգաղթյալներին հասանելի կլինեն կոմիկսներով` լեզվական խոչնդոտներից խուսափելու համար: Արտասահմանցի, էթնիկ փոքրամասնությունները ուղեցույցի շնորհիվ իրենց ավելի լավ կպահեն, իսկ մոսկվացիները չեն նեղվի, արդյունքում, լարվածությունը կթուլանա: 100 էջանի նկարազարդ ուղեցույցը 50 հազարից ավելի տպաքանակ կունենա:
Բացատրական կոմիկսների հերոսները երեք աժդահաներն են, որոնք խորհրդանշում են իրավապահներին: Հերոսներից մեկն, օրինակ, Իմաստուն Վասիլիսան ի սկզբանե հերարձակ էր, բայց խստապահանջ փորձագետները որոշեցին, որ թափված մազերով կինը կարող է ընկալվել, որպես չամուսնացած ու ազատ վարք ունեցող, այնպես որ` Վասիլիսան մազերը հավաքել է` խոպանչիների հարգանքը վայելելու համար:
Ներգաղթյալ կերպարները սկզբում ազգությամբ էին ներկայացված, բայց հետո որոշվեց հրաժարվել այդ մտքից, որ ոչ ոք չնեղանա: Կոմիկսների ժողովածուի վրա աշխատել են փաստաբաններ, իրավաբաններ, ներգաղթյալների իրավունքներով զբաղվող մասնագետներ: Հետո էլ ուղեցույցի լեզուն հարմարեցվեց ներգաղթյալների լեզվամտածողությանը: Բրոշյուրը կօգնի հասանելի ու ընկալելի պատկերացնել ամբողջ օրենսդրական դաշտը, որը պետք է իմանա ամեն մի ներգաղթյալ: Առաջին գլուխը սկսվում է գլխավոր ծանոթությամբ. «Փողոցում վարվեցողության գլխավոր կանոնը շրջապատողներին անհարմարություն ու տհաճություն չպատճառելն է»:
Ներգաղթյալներին խորհուրդ է տրվում`
- կանանց հետևից չնայել
- փողոցում չուտել
- բարձր ու երկար փողոցում չխոսել
- Դու-ովչէ խոսել,
- նոր ծանոթությունը չընկալել որպես հաստատված ընկերություն,
- գործընկերային հարաբերություններ հաստատելու համար փոխանցել այցեքարտ



