Թուրքիայի էներգետիկայի, վառելիքի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հայտարարել է, որ թուրքական էներգետիկ համակարգի դեմ ուղղված կիբերհարձակումներն իրականացվել են ԱՄՆ-ի տարածքից, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:
«Մենք անհերքելի փաստեր ունենք, որ այդ կիբերհարձակումների աղբյուրը ԱՄՆ-ն է: Մեր էներգետիկ համակարգին ոււղված բոլոր հարձակումներն իրականացվել են այդ պետության տարածքից: Մեր մասնագետները միջոցներ են ձեռնարկում այդ հարձակումները կանխելու համար»,-ասել է թուրք նախարարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել