Tert.am-ը գրում է.

Ռուս դիվանագետները, որոնք ամերիկյան կառավարության հրահանգով պետք է 72 ժամվա ընթացքում հեռանան ԱՄՆ-ի տարածքից, դժվարությունների են բախվում տոմս գնելու ընթացքում: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի:


«Տոմսեր չկան, բոլոր տոմսերը սպառվել են Նոր տարուց առաջ, բայց մարդկանց տրվել է ընդամենը 72 ժամ, ես չգիտեմ, թե նրանք ինչպես կհասցնեն հեռանալ երկրից»,- հայտնել է գործակալության անանուն աղբյուրը:


Նա նշում է, որ դիվանագետները ստիպված են լինելու հնարավորինս շուտ հասնել Վաշինգտոնից Նյու Յորք, որտեղ ավելի շատ հնարավորություն կա տոմս գնելու դեպի Մոսկվա: Աղբյուրի խոսքով՝ ամենայն հավանականությամբ դիվանագետներն ամանորյա գիշերը կանցկացնեն ինքնաթիռում:


«Դա մեծ անակնկալ էր, մարդիկ պատրաստվում էին Նոր տարի նշել»,- հավելել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել