Panorama.am-ը գրում է.
 2016 թվականին պետպատվերի շրջանակում արձանագրվել է հիվանդանոցային բուժօգնության  321 հազար 580  դեպք, որից մոտ 86,5 հազարը` 0-18 տարեկան երեխաներ։ Այս մասին այսօր  տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
 Նրա խոսքերով՝  ընթացիկ տարում շարունակվել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունների` ոչ դեղապատ ստենդի տեղադրման՝ կյանք փրկող ծրագիրը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի սուր ինֆարկտից գրանցված մահերի թիվը շուրջ 500-ով նվազել է: Փրկվել է 1371 մարդու կյանք. պետպատվերի շրջանակում իրականացվել է 3.216 սրտի վիրահատություն, որից 167-ը` երեխաներ:
 Անդրադառնալով  պետպատվերների ոլորտում առկա խնդիրներին՝ Լևոն Ալթունյանն ասաց՝  համաձայն է, որ այսօր որոշ բուժծառայությունների գներն անիրատեսական են` բավական ցածր են, և հենց այդ պատճառով մեծ կարևորություն են տալիս ֆինանսատնտեսական աշխատանքային խմբին, որը կոչված է վերագնահատելու բուժծառայությունների արժեքները և նոր գնանշումներ տալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել