Image resultOperativ.am-ը գրում է.

ՌԴ-ի և Թուրքիայի ավիացիոն իշխանությունները պայմանավորվել են երկու երկրների միջեւ նոր ավիաչվերթների մասին, որոնք կկապեն Ստամբուլը «Ժուկովսկի» ու «Գրոզնի» օդանավակայանների, իսկ Մոկսվան՝ Անթալիա նահանգի «Գազիփաշ» օդանավակայանի հետ։

Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով  Թուրքիայի քաղավիացիայի (SHGM) գլխավոր տնօրինության հրապարակած հաղորդագրությանը, որում մասնավորապես ասվում է նաև, որ «SHGM»-ի ղեկավար Բահրի Քեսիջիի ու ՌԴ տրանսպորտի նախարարության քաղավիացիայի ոլորտում պետական քաղաքականության բաժնի փոխտնօրեն Սերգեյ Սեսկուտովի նախագահությամբ դեկտեմբերի 20-21-ը Մոսկվայում անցած նիստի ժամանակ քննարկվել է քաղավիացիայի ոլորտում Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությունը երկկողմանի հարաբերությունների ճգնաժամից հետո, որը բացասաբար է ազդել ավիացիոն ու զբոսաշրջային ոլորտների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել