Life.panorama.am-ը գրում է.Մանչեստեր Յունայթեդի երկրպագուները ուղղակի ապշած էին մնացել՝ համաշխարհային աստղ Ջուլիա Ռոբերթսին թիմի խաղի ժամանակ տեսնելով։
Մանչեստեր Յունայթեդ-Վեսթ Հեմ խաղին, որն ավարտվեց 1-1 հաշվով, ներկա էր նաև Ռոբերթսը։ Դերասանուհին ժամանել էր ամուսնու՝ Դենիել Մոդերի ու իր 3 երեխաների հետ։
Խաղի ավարտից հետո Ռոբերթն ու երեխաները իջել են խաղադաշտ։ Ռոբերթսի 3 երեխաները Մանչեստեր Յունայթեդի երկրպագուներն են։
49-ամյա դերասանուհին նկարել է երեխաներին, որ խաղում էին Յունայթեդի ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի հետ՝ մինչ նա խոսում էր Ռունիի կնոջ՝ Քոլինի, ու կիսապաշտպան Մայքլ Կարրիկի հետ։
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/11/28/man-utd/550833
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել


