Lurer.com-ը գրում է.
National Geographic-ը հրապարակել է աստղերի դիտման համար աշխարհի լավագույն հինավուրց վայրերի ցանկը, որում ընդգրկել է նաեւ հայկական Քարահունջը:
Հոդվածում նշվում է, որ հայկական Սթոունհենջը գտնվում է Պորտուգալիայի կրոմլեխից (քարերի հուշարձանից) դեպի արեւելք 3,000 մղոն հեռավորության վրա՝ Սիսիան քաղաքի մոտ: Այն հայտնի է նաեւ որպես Զորաց քարեր, քարերի ընդհանուր քանակը 223 է, որոնցից մի քանիսը կշռում է ընդհուպ մինչեւ 10 տոննա, իսկ որոշն ունեն շրջանաձեւ անցքեր:
Քարահունջի հետ միասին ցանկում ընդգրկված են նաեւ Նյու Մեքսիկոյի, Պորտուգալիայի, Հունաստանի, Քենիայի, Իրանի, Ավստրալիայի, Կալիֆոռնիայի նմանատիպ վայրերը:






Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=240064&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել