Հունվարի 1-ից Հայաստանում կգործեն գազի, իսկ փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի նոր սակագներըAysor.am-ը գրում է.

2017թ հունվարի 1-ից Հայաստանում կգործեն գազի, իսկ փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի նոր սակագները:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարը պարզաբանեց, որ ցանկությունը մեծ էր ավելի շուտ նվազեցնելու, սակայն, օրենսդրության համաձայն, սակագները փոփոխության են ենթարկվում նոր սակագների հաստատումից վեց ամիս հետո միայն:

Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը շարքային սպառողների համար նվազել է 2,58 դրամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել