Ես շատ եմ կարոտում մարդկանց հետ սովորական շփումը. Լեդի ԳագաLife.panorama.am-ը գրում է.

Լի Քոենին տված  հարցազրույցում Լեդի Գագան պատմել է իր նոր պրոյեկտի՝ Joanne ալբոմի և անձնական կյանքի մասին։ Նա խոստովանել է, որ շատ է  կարոտում իր նախկին կյանքը, երբ նա դեռ սկսնակ երգչուհի էր, ով ելույթ էր ունենում բարերում։

«Անգամ եթե իմ անունը բրենդ դառնա, ես ուղղակի ես եմ։ Ես 30 տարեկան եմ և անում եմ այն, ինչով կարող եմ զբաղվել»։

Հաջողությունը նրա մոտ գլխապտույտներ չի առաջացրել.

«Եթե անգամ վաղը ես ստիպված լինեմ լքել բեմը և վերադառնալ ելույթներին բարերում, ես կրկին երջանիկ կլինեմ։  Խոստովանում եմ, որ ես շատ եմ կարոտում մարդկանց հետ սովորական շփումը։

Կարելի է ասել, որ ես այլևս ինձ չեմ պատկանում, ես պատկանում եմ իմ լսարանին։ Ուստի, հասկանալի է, որ պապարացիները հետապնդում են ինձ ամենուրեք, լողափին, փողոցում։ Եվ ես հասկանում եմ, որ չեմ կարող զանգահարել ոստիկանություն և խնդրել հեռացնել նրանց։ Ես ինքս ինձ բացատրում եմ, թե ես ով եմ և այդ անազատությունս կոմպենսացնում եմ բեմի վրա սանձարձակ պահվածքով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել