Panorama.am-ը գրում է.

Երևանում անօթևան  տղամարդու մահվան դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նրա ինքնությունը պարզված է: Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:  Շրջանառվող լուրերի համաձայն, 38- ամյա տղամարդ ապրել է փողոցում, հաճախ օգտագործել է ալկոհոլ:

Առջևում ձմեռ է, ցուրտն ավելի խստաշունչ է դառնալու: Հանրապետությունում ապրող անօթևաններին հայտնաբերելու, նրանց տանիքի տակ տեղափոխելու համար  «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի աշխատակիցները շաբաթը 2-3 անգամ երեկոյան ժամերին փողոցներում շրջայցեր են իրականացնում:

Հիմնադրամի  տնօրեն Շավարշ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք հաշվառել են մարզերում ու Երևանում ապրող 880 անօթևան: Նրանցից 300-ն ունեն այնպիսի հիվանդություններ, որոնց առկայության դեպքում արգելվում է անօթևանների կացարան տեղափոխել:

««Սոցիալական աջակցության մասին» օրենքով անօթևանների կենտրոն մենք իրավունք ունենք ընդունել այն քաղաքացիներին, որոնք անօթևան են ու միաժամանակ չեն տառապում հոգեկան հիվանդություններով, թոքախտով, հեպատիտ Ց-ով, մաշկային հիվանդություններով: Այս հարցը բաց է մնացել: Մենք փողոցում հայտնաբերում ենք հոգեկան խնդիրներ ունեցող մարդ, հոգեբուժարանը նրան պահում է 21-22 օր, հետո նորից նրանք փողոցում են հայտնվում»,-ասաց հիմնադրամի տնօրենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել