Panorama.am-ը գրում է.

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է: Հենրիկն այսօր կդառնար 20 տարեկան:

Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, որտեղ սովորել է Արցախում  հերոսաբար զոհված Հենրիկը, ստեղծվել է նրան նվիրված փառքի անկյուն, որտեղ վաղ առավոտից դպրոցի աշակերտները հաջորդաբար պատվո պահակ են կանգնում:

Խելացի, բարի, հոգատար...այսպես են բնութագրում հարազատներն ու ուսուցիչները  Հենրիկ Ղահրամանյանին:

«Անչափ բարի, խելացի, համեստ, պարտաճանաչ, օրինակելի աշակերտ էր: Չկար մեկ մարդ, որ Հենրիկին չսիրեր: Բոլորիս համար մեծ ցավ է մեր Հենրիկի կորուստը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում asac թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արևիկ Նազարյանը:

Տնօրենի խոսքերով՝  Հենրիկը հանդարտ, մեղմ, խաղաղ բնավորություն  ուներ ու  բոլորը նրան նաև այդ բնավորության համար էին սիրում:

«Ընկերներին միշտ օգնում էր, եթե մեկի վրա ուսուցիչները զայրանում էին, ինքն արագ ընկերոջն օգնության էր հասնում, փորձում էր ամեն ինչ անել, որ ընկերոջ վրա չզայրանային»,- հիշում է Արևիկ Նազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել