Ազատության կղզու բնակիչներն ու հյուրերն այսօրվանից կստանան հնարավորություն՝ հրաժեշտ տալու Կուբայական հեղափոխության պատմական առաջնորդ Ֆիդել Կաստոյին, ով կյանքից հեռացել է 90 տարեկանում անցած ուրբաթ։ Կաստրոյի աճյունափոշին կդրվի Հավանայի Հեղափոխության հրապարակում՝ Խոսե Մարտիի (Կուբայի ազգային հերոս) անվան հուշահամալիրում։
Համաձայն հանգուցյալի կամքի՝ նրա մարմինը դիակիզվել է շաբաթ օրը՝ անձանց նեղ շրջանակի ներկայությամբ։ Այս մասին հայտնում է Caracol Television-ը։
Երեքշաբթի Հեղափոխության հրապարակում, որտեղ Կաստրոն ընթերցել է իր ելույթներից շատերը, կկայանա բազմահազարանոց հանրահավաք։
Նոյեմբերի 30-ից սկսած հանգուցյալի աճյունափոշին 4 օրում Հավանայից կտեղափոխեն Սանտյագո-դե-Կուբա քաղաք՝ այն նույն երթուղով (միայն թե հակառակ ուղղությամբ), որով 1959 թվականի հունվարին անցել էր Կաստրոյի գլխավորած այսպես կոչված Ազատության քարավանը։