ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ներդնում է բոլոր ջանքերը՝ Հալեպի հարցով Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար՝ չնայած պաշտոնից իր առաջիկա հեռանալուն։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով Պետդեպի ներկայացուցիչներին։

Քերին մտավախություն ունի, որ Դոնալդ Թրամփի երդմնակալութունց հետո ԱՄՆ-ը կարող է միանգամայն այլ համաձայնության գալ Մոսկվայի հետ և հայտնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմը՝ նշում են պարբերականի աղբյուրները։

«Հեռացող պետքարտուղար Ջոն Քերին ներդնում է բուռն և նույնիսկ աներևակալելի դիվանագիտական ջանքեր՝ հասնելու Ռուսաստանի հետ Հալեպի պաշարման ավարտի վերաբերյալ համաձայնության»,-գրում է թերթը։

Նպատակամղված ջանքերի թվում թերթն անվանում է Քերիի՝ շաբաթական երկու անգամ հեռախոսազրույցները ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել