Lurer.com-ը գրում է.
Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Վեսթ Հեմին»: Դիմակայությունն ավարտվեց 1:1 հաշվով:
Հանդիպման 2-րդ րոպեին Դիաֆրա Սախոն բացեց հաշիվը, իսկ 21-րդ րոպեին Պոլ Պոգբայի փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչի խփած գոլը դաշտի տերերին փրկեց պարտությունից:
Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 65-րդ րոպեից` փոխարինելով Խուան Մատային: Նշենք, որ հանդիպան առաջին խաղակեսում Պոլ Պոգբայի դեղին քարտից հետո, դաշտի տերերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն էմոցիոնալ պահվածքի պատճառով հեռացվեց:
Այս խաղից հետո մանչեսթերցիները 20 միավորով Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում են:


Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=239996&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել