Araratnews.am-ը գրում է.
Բացի սննդարար արժեքից, հետազոտությունները ցույց են տալիս, որ բանանն ավելի արդյունավետ է, քան որոշ դեղեր: Ահա այն հիվանդությունները, որոնց դեպքում բանանը կարող է օգնել:
Ստամոքսի խնդիրներ և փորկապություն
Բանանը պարունակում է պեկտին, որն արագացնում է մարսողությունը և օրգանիզմից դուրս բերում թույները: Բացի այդ, բանանն ազդում է ինչպես պրոբիոտիկ` այսկերպ խթանելով աղիների աշխատանքը փորկապությունների ժամանակ: Այս բոլոր ֆունկցիաներն օգնում են նվազեցնելու փորափքանքը և ստամոքսում գազերի խնդիրները, ինչպես նաև օգնում են մարսողական նյութափոխանակության անհրաժեշտ մակարդակին:
Սթրես
Սթրեսը մշտապես ազդում է մարդու առողջության վրա: Խնդիրներից մեկը, որն առաջացնում է սթրեսը, օրգանիզմում կալիումի մակարդակի անկումն է: Իսկ կալիումն այն հանքային նյութն է, որը բանանը պարունակում է մեծ քանակությամբ` բավարար օրգանիզմում հավասարակշռությունը հաստատելու համար: Բանան օգտագործելով` օրգանիզմը կարգավորում է իր ֆունկցիաները, ինչը նաև նշանակում է այնպիսի օրգանների, ինչպիսին սիրտն է, բնականոն աշխատանք:
Արյան ճնշում
Հայտնի է, որ նատրիումի աղերի բարձր մակարդակը և կալիումի օգտագործման ցածր մակարդակը օրգանիզմում բացասական ազդեցություն են ունենում արյան ճնշման վրա: Բարձր արյան ճնշման ռիսկը նվազեցնելու և այն կանոնավորելու հարցում օրգանիզմին օգնելու համար խորհուրդ է տրվում ամեն առավոտ ուտել մեկ բանան:
Դեպրեսիա
Բանանը պարունակում է տրիպտոֆան, որը խթանում է սերոտոնին հորմոնի, որը հայտնի է որպես «երջանկության հորմոն», արտազատումը: Բավական է օրվա ընթացքում ուտել մեկ բանան, և սերոտոնինի մակարդակը բավական կբարձրանա` ձեզ ավելի լավ, հանգիստ և երջանիկ զգալու համար:
Հետդաշտանային համախտանիշ
Բանանը համարվում է B6 վիտամինի աղբյուր, որը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ գլյուկոզի մակարդակի վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ B խմբի վիտամինները նախընտրելի են, երբ խոսքը հետդաշտանային համախտանիշի մասին է, և սա օգնում է նվազեցնելու ցավը որովայնում և կրծքում, ինչպես նաև դրական է ազդում տրամադրության վրա:



