Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են Թուրքիայում՝ մասնակցելու համար 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին, որը Ստամբուլում անցկացվելու է հոկտեմբերի 9-13-ը: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Կոնգրեսի մամլո ծառայության ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք սպասում ենք պարոնի Պուտինի այցին Թուրքիա: Այդ այցը շատ կարևոր է, քանի որ Թուրքիան ու Ռուսաստանը ձգտում են առաջընթացի հասնել «Թուրքական հոսք» նախագծի շուրջ»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր բացառել, որ Պուտինը Թուրքիա կայցելի հոկտեմբերին:
Պեսկովն ընդգծել էր, որ Կրեմլը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա նախապատրաստական բոլոր միջոցառումների ավարտից հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



